Լոնդոնում բացվել է Wild Ginger ռեստորանը, որի ասիական ճաշացուցակը մշակել է շեֆ-խոհարար Յան Ռենգելլին: Բոլոր ուտեստներն էլ համեղ են, սակայն բոլորին հետաքրքրում է սուշի-նետայմորին: Հին ասիական ավանդույթի համաձայն՝ հաճախորդները կարող են այն համտեսել ոչ միայն ափսեներից, այլև պարուհիների մարմինների վրայից: Սա Բրիտանիայի միակ վայրն է, որտեղ այսպիսի ծառայություն են մատուցում: