7days.ru-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ իր երկրորդ երեխային սպասող Քիմ Քարդաշյանը համացանցում տեղադրեց իր մերկ սելֆին, նման քայլի է որոշել դիմել նաև մեկ այլ հանրաճանաչ անձ։ Խոսքը երգչուհի Քրիստինա Ագիլերայի մասին է, ով Instagram-ում հրապարակել է իր մերկ լուսանկարը։

Երգչուհին խոստովանել է, որ այդ քայլին գնացել է՝ ցանկանալով իր երկրպագուների հետ կիսվել ինչ-որ անկեղծ բանով. «Պարզապես նրա համար, որ դուք իմանաք, որ այս ամենն իրական է։ Զգում եմ, որ եկել է ձեզ հետ անձնական ինչ-որ բանով կիսվելու ժամանակը։ Եվ սա միայն սկիզբն է։ Բարի գիշեր»։

slaq.am