Հոլանդացի լրագրողները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերել են կապիկի տեսքով, որը ճնշում է եվրոպական խոսքի ազատությունը:

Նկարը հրապարակվել է Նիդեռլանդներում ամենաընթերցվող պարբերականներից մեկում՝ De Telegraaf-ում: Ըստ Lenta-ի, նկարը մակագրվել է «Էրդողանի երկար ձեռքը»:

Էրդողանին պատկերել են կապիկի տեսքով, իսկ կինը, որին նա ճզմում է, նման է թուրքական ծագմամբ հոլանդացի գրող Էբրա Ումարին, որին կիրակի՝ ապրիլի 24-ին, Թուրքիայում ձերբակալել են: Նրան մեղադրում են Twitter-ում Էրդողանին վիրավորելու մեջ: Ավելի ուշ նրան ազատ են արձակել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ապրիլի 13-ին հայտնի դարձավ նաեւ, որ գերմանական հեռուստաեթերում Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն կարդացած լրագրող Յան Բյոմերմանին ոստիկանությունը կալանքի տակ է վերցրել:

news.am