Գործարանի աշխատակիցները, քննելով Հակոբյանի անբարոյական արարքը, որ նա բռնաբարել է իր ղեկավարած լաբորատորիայի լաբորանտ աշխատակցուհի Աննա Կարապետյանին, որոշեց խնդրել դատարանին՝ Հակոբյանին չմեկուսացնել մարդկությունից, քանի որ նա բարոյական է դրսևորել իրեն աշխատանքում, երբեք բազմակնության չի տրվել, իսկ լաբորանտը վաղուց ամուսնալուծված է եղել և ամուսին չի ունեցել: (Դատարանում հետազոտված բնութագրական նամակից) Ծանուցում: «Զավեշտալի դատական գործեր» շարքում տեղ են գտնում նախաքննության և դատաքննության ընթացքում ի հայտ եկած հետաքրքիր, զավեշտալի և զվարճալի իրողություններ: Իրավաբան.net կայքում հրապարակված մեջբերումները բացառապես քրեական գործերի նախաքննական և դատաքննական փուլերից են վերցրված:

iravaban.net