Կան մի շարք թեսթեր, որոնք նախատեսված են կողմնորոշելու, թե որ մասնագիտությունն է առավել հարմար այս կամ այն անձի համար: Կարող է արդյոք մասնագիտությունը հետք թողնել բնավորության վրա:
Բնավորության գրեթե բոլոր գծերը պայմանավորվում են գենետիկորեն, նրանց մեծ մասն անհնար է փոփոխության ենթարկել, նույնիսկ եթե շատ ցանկանանք: Սակայն, մտածելակերպի առանձնահատկությունների որոշակի տոկոս ձևափոխվում է ողջ կյանքի ընթացքում: Դրան են նպաստում արտաքին հանգամանքները, դաստիարակությունը, կրթությունը, միջավայրը, գտնվելու վայրը և այլն:
Դպրոցն ավարտելուց հետո, երեխաներն այնպես անճանաչելի են փոխվում և ուսուցիչները զարմանքով են իմանում, որ ոչ բարոյական վարքագիծ ունեցողները դառնում են խոշոր ընկերության ղեկավար, իսկ միջակ ուսանողը հաջող կարիերա է ձևավորել: Սակայն, եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ եղել են որոշ հանգամանքներ, որոնք ոչ բոլորն են նկատել, քանզի հաճախ են երեխային պիտակավորում և միայն դրանցից ազատվելուց հետո, նա գտնում է իր «ես» -ը: Լավ ուսուցչին միշտ էլ հաջողվում է էապես նպաստել նրանց հասունացմանը: Նա կարողանում է ներշնչել դրական, կյանքի համար կարևոր գծեր `հետաքրքրասիրություն , ջանասիրություն, հաստատակամություն և նպատակասլացություն: Լավ ուսուցիչը գիտակցում է, որ մեծահասկաներն ավելի հազվադեպ են փոխվում, և միայն շատ լուրջ պատճառների հետևանքով, անսովոր, նույնիսկ արտակարգ իրավիճակներում, ուստի շատ կարևոր է դպրոցում դրական որակների ստեղծման համար անել ամեն հնարավոր բան:
Հիմնականում մեր կյանքին վերաբերող առաջնահերթությունները կայուն են, սակայն որոշ հանգամանքների ազդեցության ներքո մեզ մոտ ձևավորվում են նոր որակներ:. Օր. `մարդիկ, ովքեր փոխել են իրենց աշխատանքը, նկատում են, որ իրենք ևս որոշ չափով փոփոխվում են: Մենք անցկացնում ենք մեր կյանքի կեսը աշխատավայրում, և հենց աշխատանքի շնորհիվ է, որ շատ բաներ մեզ մոտ դառնում են սովորույթ: Ինչպես ասում է լատինական ասացվածքը «Սովորույթը համարվում է մարդու երկրորդ էությունը»: Այսպիսով, գործի համար անհրաժեշտ հատկանիշները, աստիճանաբար դրսեւորվում են առօրյա կյանքում:
Ինչպե՞ս ենք մենք ընտրում մասնագիտություն: Մանկության տարիներին առավել գրավիչ են համարվում ստեղծագործական և հասարակության հետ առնչություն ունեցող մասնագիտությունները: Ժամանակի ընթացքում դպրոցում դասավանդվող անհատական առարկաները թույլ են տալիս մարդուն կողմնորոշվել, թե որ ուղղությունն նրան ավելի հոգեհարազատ և հետաքրքիր: Բավականին շատ մարդիկ են հաստատում, որ ընտրել են իրենց գործունեության ոլորտը ուսուցչի շնորհիվ, որն իր առարկայի շրջանակներում կարողացել է հետաքրքրություն առաջացնել ուսանողների մոտ: Ընտրության վրա ազդում է նաև շրջակա միջավայրը և առաջին հերթին ծնողները: Իզուր չէ, որ գոյություն ունեն դինաստիաներ, որտեղ մասնագիտական հմտության գաղտնիքները փոխացվում են սերնդեսերունդ: Պատահում է, որ կյանքի որոշ հանգամանքներ որոշիչ դեր են ունենում, օր. `հարազատ մարդու մահը ստիպում է երեխային ընտրել բժշկության ճյուղը:. Սակայն, ինչն էլ որ ազդի ընտրության վրա, մեկ բան ակնհայտ է, եթե մարդը հոգով նվիրվում է գործին, աստիճանաբար նա այս կամ այն չափով սկսում է համարել իրեն իր մասնագիտության «տիպիկ ներկայացուցիչ»: Բաժանելով բոլոր մասնագիտությունները մի քանի խոշոր խմբերի `կարելի է տարբերակել նրանց հիմնական հատկանիշները և պարզել, թե այդ հատկանիշներից որոնք են նրանց օգնում կյանքում և որոնք, հակառակը` ստեղծում խնդիրներ:
Մասնագիտության ազդեցությունը հետագա կյանքի վրա…
Comments are closed.