ԱՄՆ-ի նախկին նախագահի աղջիկը 2011թ. նոյեմբերից հատուկ թղթակցի պաշտոնում է աշխատում: Նրա աշխատավարձը տարեկան 600 հազար դոլար է կազմում: Սկզբում Քլինթոնը աշխատել է Rock Center with Brian Williams տեղեկատվական ծրագրում: Շոուի փակվելուց հետո 2013թ.-ից նա աշխատում է NBC Nightly News երեկոյան լուրերի լրատվական բլոկում:

Հեռուստաալիքի աշխատակիցները չեն մեկնաբանում Չելսիի աշխատավարձի մասին ԶԼՄ-ների հայթայթած տեղեկատվությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նրա աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվություն չենք տարածում: NBC News-ը հպարտանում է Չելսիի հետ համագործակցության համար եւ ուրախ է շարունակել աշխատանքը վերջինիս հետ», – ասել է հեռուստաալիքի ներկայացուցիչը:

Ընդ որում, ինչպես հստակեցնում է Business Insider-ը, 2,7 տարում Չելսի Քլինթոնի եթերում անցկացրած ժամանակը կազմել է 58 րոպե:

news.am