Իդեալական մարդիկ չեն լինում, այլ լինում են մարդիկ, ում մենք սիրում ենք, և այդ սերը մեր աչքերում զրոյացնում է նրանց թերի կողմերը:

Համարում ենք նրան իդեալական` չիմանալով անգամ, որ նա մեզ ու շատերի նման մի մարդ է, ուղղակի մյուսների համեմատ սիրված է մեր կողմից: Մենք շարունակում ենք մարդուն բարձրացնել մեր սիրով:

Նա իր սխալների մեջ անգամ զգում է, որ սիրված է, և մեր սերն օգնում է նրան, որ դադարի սխալ գործելուց: Մինչդեռ մենք սիրում էինք՝ չնկատելով նրա սխալները:

Տեսնում ե՞ք ինչ կարող է անել մի կաթիլ սերը մեր, և դիմացինի կյանքում: Աստծո խոսքն ասում է, որ սերը ծածկում է մեղքերի շատությունը: Ուրեմն եկե՛ք սիրենք: Սիրե՛նք առանց հետադարձ սպասումի կամ շահի:

Իսկ թե շահ էլ փնտրենք, ապա միայն դիմացինինը:
Վարվի՛ր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզեիր, որ վարվեին քեզ հետ:
Մի՞թե հրաշալի չէ միշտ սիրված լինելը:

Ռուբեն Կարոյան

Նյութի աղբյուր