Բանն այն է, որ Բալթիկ ծովի հատակին ՉԹՕ-ն (չպարզված թռչող օբյեկտ), որի տրամագիծը հասնում է 18 մետրի, անընդհատ անջատում է այդ տարածքով անցնող նավերի տեխնիկան: Գիտնականները նախատեսում են սուզվել ջրի տակ ու հետազոտել խորհրդավոր օբյեկտը, որը գտնվում է 200 մետր խորության վրա:

Բալթիկ ծովում ՉԹՕ-ն հայտնվել է 2011 թվականին: Այդ ժամանակից գիտնականները բազմիցս փորձել են իջնել ջրի տակ, սակայն անհաջող: Նման արշավախմբերից մեկի անդամ Ստեֆան Հոգեբորնը պատմել է, որ ողջ էլեկտրոնիկան անջատվել է հենց այն պահին, երբ նավը հայտնվել է ՉԹՕ-ի մոտ:

«Ջրի տակ երեւում է հետքը, որն առաջացել է թռչող ափսեի անկումից»,-ասել է գիտնականը:

news.am