Վիրջինյան կղզիներ
Առաջին տեղում գտնվում են Վիրջինյան կղզիները: Բրիտանացի միլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը 1982 թվականին գնելով կղզին այն վերակառուցեց և դարձրեց հանգստյան վայր իր և իր ընտանիքի համար: Տարածքը այնքան մեծ էր և խնամք իրականացնելը մեծ գումարներ և ժամանակ էր պահանջում, միլիոնատերը որոշեց այն վարձակալության տալ: Այդպես Ռիչարդ Բրենսոնի կղզին դարձավ աշխարհի ամենաթանկ հանգստյան գոտին: Կղզում մեկ օրվա հանգստի արժեքը նվազագույնը կազմում է 30 000 $:
Բահամյան կղզիներ
Երկրորդ տեղում գտնվում է Բահամյան կղզիներին պատկանող Musha Cay կղզին, որի տարածքը 608 000 մ²,է և այնտեղ կարող է բնակվել առավելագույնը 24 մարդ: Կզղու մեկ օրվա հանգստի արժեքն է 27 750 $: Կղզում կարելի է մնալ նվազագույնը 3 օր:
Casa Contenta
Երրորդ տեղում գտնվում է Casa Contenta առանձնատունը: Այն պատկանում է տարբեր երկրների: Առանձնատան մեկ օրվա վարձակալության նվազագույն արժեքն է 11 600 $, որն իր մեջ ներառում է սպասավոր, դայակ, մերսող, լիմուզին, որը անմիջապես Ձեզ օդանավակայանից կբերի առանձնատուն: Ամռանը առանձնատան գները կարող են բարձրանալ մինչև 17 700 $:
Մալդիվյան կղզիներ
Հնդական օվկիանոսում գտնվող The Rania Experience հանգստյան վայրը առաջարկում է ավելի ցածր գներ 9500 $, նախատեսված 2 անձի համար, որի մեջ ներառված է դայվինգ. խոհարարի ծառայություններ, որսորդություն և զբոսանավով ճանապարհորդություն:
Բարբադոս
Կարիբյան ծովում գտնվող Sandy Lane առանձնատունը մեկ գիշերվա համար պահանջում է 8000 $: Առանձնատունը չնայած իր հին լինելուն, բավականին ճանաչված է, այդ պատճառով վերջինիս գները կարող են հասնել մինչև 25 000 $:
Անգիլյա
Կրկին Կարիբյան ծովում գտնվող Altamer առանձնատունը, որն ունի լողավազան, կինոթատրոն, 8 ննջասենյակ և ջակուզի: Առանձնատան վարձակալության արժեքն է 4714 $, բայց առանձնատանը նվազագույնը պետք է մնալ 2 շաբաթ: Ամռանը առանձնատան գները կարող են հասնել մինչև 80 000 $:
Սեյշելյան կղզիներ
Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում է գտնվում Fregate Island Private կղզին: Իր մեջ ներառում է 16 առանձնատուն: Հանգստյան գոտում մեկ օրվա վարձակալության արժեքն է 2450 $ է, որն իր մեջ ներառում է 3 անգամյա սնունդ, ջրային սպորտաձևեր, ըմպելիքներ և գոլֆ:
Ֆիջի
Turtle Island առանձնատան մեկ օրվա վարձակալության արժեքը 1632 $ է, որի մեջ ներառված է սնունդը, ըմպելիքները և որսորդությունը: Առանձնատանը կարող է մնալ 14 անձ: Գները տատանվում են մինչև 2390 $:
Cayo Espansto
Բելիզի ափին է գտնվում Cayo Espansto հանգստյան գոտին, որը իր մեջ ներառում է 5 առանձնատուն: Մեկ օրվա վարձակալությունն արժեքն է 1395 $, որի մեջ ներառված են ըմպելիքներ, դայվինգ, գոլֆ և որսորդություն:
printik.am