Ապագայի նկատմամբ բացասական դիրքորոշմամբ, փոխվեցին նաև հոգևոր արժեքներն ու ավանդույթները), ունի քայքայիչ, վնասաբեր ազդեցություն մարդու հոգեկանի վրա` առաջացնում է ֆրուստրացիոն վիճակ, ագրեսիվություն, ձևավորում անձնական և հանրային ակտիվության իմաստի կորուստ:
Վերը նշվածից երևում է,որ սոցիալական դիրքի իջեցումը, դա սեփական դերի հոգեբանական գնահատականն է, ինչը առաջացնում է թերարժեքության զգացում, որը կարող է վերաճել թերարժեքության բարդույթի: Ասվածը փորձեմ ներկայացնել օրինակով` հետազոտված 40 ճգնաժամային ընտանիքներից, 36-ի ամուսնական զույգերը իրենց ընտանիքի անհամերաշխության հիմքում տեսնում էին վերը նշված կոնֆլիկտների բոլոր 6 հիմնական պատճառները: Առաջին տեղը դրանց մեջ զբաղեցնում է հոգեսեքսուալ անահամատեղելիությունը: Տվյալ խնդրի մանրակրկիտ ուսումնասիրությունից պարզվեց, որ տղամարդկանց մոտ ձևավորվող թերարժեքության բարդույթը, որի դրսևորումներից է ֆունկցիոնալ սեռական թերկարողությունը, ավելի հաճախ է հանդիպում աշխատանքը կորցրած, հասարակական դիրքը և ընտանիքում գլխավորի դերը զիջած անհատի մոտ, ինչը առաջացնում է ներանձնային կոնֆլիկտ, որն էլ իր հերթին ունի 2 ճանապարհ` կամ պայքարել, մոբիլիզացնել ուժերն ու կարողությունները և տիրապետել իրավիճակը (ինչը անհամեմատ բարդ է), կամ կոտրվել, հաշտվել և կորցնել ամեն ինչ:
Ընտանիքի և ամուսնության զարգացման գործում, շատ հեղինակների տվյալներով, մեծ նշանակություն է ստանում սուբյեկտիվ գործոնը, մասնավորապես դեմոգրաֆիկ ցուցանիշները վկայում են, որ ապահարզանների պատճառների հիմքում բավականին բարձր է ապահարզանի հոգեբանական մոտիվացիայի տեսակարար կշիռը, ինչպիսիք են` բնավորությունների անհամատեղելիությունը, սիրո զգացումի կորուստը, կամ բացակայությունը և այլն: Միաժամանակ շեշտվում է, որ ամուսնության կարևորագույն ֆունկցիաներից է նաև ընտանիքում հոգեբանական կոմֆորտի ապահովումը, այսպես կոչված <<ամուսնության թերապևտիկ ֆունկցիան>>: Սակայն դեմոգրաֆիկ և ստատիստիկ հետազոտությունները միայն ֆիկսում են տվյալ փաստը` չտալով վերլուծություն այդ երեւույթին: Խորությամբ ուսումնասիրել ընտանիքի գործունեության պրոցեսները հնարավոր է միայն հոգեբանական հետազոտությունների հատուկ մեթոդներով:

Հոգեբան Անուշիկ Պետրոսյան