Մահացու հիվանդության դեմ պատվաստանյութ

Նույնիսկ այսօր շատ մայրեր վախով են թույլ տալիս, որ իրենց երեխաներին պատվաստեն՝ խուսափելով հետագա բարդացումների եւ խնդիրների առաջացումից։ Պատվաստումը փորձլեու համար բժիշկ Էդվարդ Ջեները չգիտես ինչու որոշում է ընտրել 8-ամյ ամի երեխայի։ Սկզբում բժիշկը երեխային վարակում է ծաղիկի վիրուսով (այն ժամանակ դեռ հայտնի չէր, որ այն մահացու հիվանդություն չէ), ինչից հետո Ջեները փորձարկում է իր պատվասնյութը՝ քաջ գիտակցելով, որ անհաջողության դեպքում նա կարող է վերջնականապես հրաժարվել իր կարիերայից։ Սակայն բարեբախտաբար փորձը հաջող ավարտ է ունեցել։

Մարմնավաճառությունը՝ հանուն գիտության

Բժիշկ Ուիլյամ Մասթրեսը եւ հոգեբան Վիրջինիա Ջոնսոնը Վաշինգթոնի համալսարանի բժշկական դպրոցում ուսումնասիրում էին սեքսուալությունը եւ որոշեցին հետեւել մարդկանց սեռական ակտերին։

Նրանք սկսեցին ուսումնասիրել700 տղամարդկանց եւ կանայք սեռական հարաբերություններն ու մաստուրբացիան։ Սկզբնական շրջանում փորձերին մասնակցում էին միայն մարմնավաճառները։ Շատ դեպքում մասնակիցները տեղյակ չէին փորձարկման եւ իրենց զուգընկերոջ մասին։ Բոլոր ուսումնասիրությունների արդյունքում Ուիլյամ Մասթերսը եւ Վիրջինիա Ջոնսոնը հիմքը դրեցին ժամանակակից սեքսոլոգիային։

Մահացածի վերակենդանացում

Բժիշկ Լուիջի Գալվանին իր փորձարկումների շնորհիվ մեծապես հայտնի է ֆիզիոլոգիա բնագավառում։ Նա բացահայտեց, որ մկները կարող են ռեակցի տալ էլեկտրաէներգիային։ Սակայն նրա թոռնիկն ավելի հեռու գնաց եւ փորձեց ապացուցել, որ մահացած մարդը ունակ է շարժվել, շնչել, ծամածռություններ անել եւ այլն։ Փորձն այնքան ահասարսուռ է եղել, որ մասնակիցներից մեկը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ։

Երեխայի հակադաստիարակություն

Հարի Հարլոուն իր փորձարկումների արդյունքում այլանդակել է տասնյակ կապիկների հոգեբանությունը։ Նա վերցրել է կապիկների ձագերին եւ սառնասրտորեն հետեւել նրանց վարքագծին։ Նա փոխել է ձագերի կենսաբանական մորը՝ նրանց տալով մետաղական կառուցված ունեցող ծծակ եւ մեկ ուրիշը՝ նուրբ կտորով ծածկված։ Երկրորդը ձագուկը գրկել ու շոյել, իսկ երբ վերցրել են, հուսահատվել է։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զգայական եւ շոշափողական շփումն ավելի կարեւոր է ձագերի համար, քան սնունդը։

Սակայն նման կապիկները հետագայում իրենց հասակակիցների հետ շփման խնդիրներ են ունեցել, նրանց մոտ աութիզմի նախանշաններ են նկատվել։ Ավելին, նման կապիկները մեծանալով սպանել են իրենց սեփական ձագերին։

Դանդաղ մահվանը հետեւելը

Այն ժամանակաշրջանում, երբ ռասիզմը նորմալ երեւույթ էր ԱՄՆ-ում, բժիշկները ուսումնասիրում էին սիֆիլիսը սեւամորթ բնակչության վրա։ Մասնակիցներին չէին հայտնում, թե ինչ փորձի են նրանք մասնակցում։ Գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչպես է զարգանում հիվանդությունը, այդ պատճառով շատերը, օգնություն չստանալով, մահացել են։ Բժիշկները նկատել են, որ հիվանդները չեն կարողանում բուժում ստանալ այլ հիվանդանոցներում, ինչպես նաեւ վարակում են իրենց կանանց եւ երեխաներին։ Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից եւ պենիցիլինի ստեղծումից հետո, գիտնականները շարունակել են իրենց փորձարկումները մինչեւ1972թ։

style.news.am