Լիլիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարևանիս տանը երկու պարսիկ տղաներ են ապրում: Պատշգամբից բղավում են փողոցով անցնող աղջիկներին ու ձեռքով կանչում: Թե ինչ աղմկալից խրախճանքներ են տեղի ունենում մինչև առավոտվա 4–ը, գիտեն ինձ պես դժբախտ հարևանները:
Մեր բակում մի երկու օր առաջ մի պարսիկ տղամարդ մտավ բակի փոքրիկ պուրակն ու ապշահար բնակիչների աչքի առաջ, ներողություն արտահայտությանս, միզեց: Նրա ընկերն այդ միջոցին հանգիստ նստած էր մուտքի աստիճաններին և հետևում եր անցուդարձին:
Առավոտ ծեգին ճանապարհ ընկնող պարսիկ ընտանիքը՝ նստելով մեքենան, առանց քաշվելու բղավելով շփվում է ընկերների հետ, որ դուրս են կախվել 6–րդ հարկի պատշգամբից և պատասխան մաղթանքներն են հղում նրանց՝ իհարկե նույնպես բղավելով: Թե ինչ են զգում մնացած բնակիչները, իրենց չի հետաքրքրում:
Մինչև երբ: Որքան կարելի է տանել այս անպատկառ վարքագիծը մեր քաղաքում:
Դիմում եմ նախևառաջ այն հայ աղջիկներին, որ քաջալերել են ու առիթ են տվել Հայաստան սեքս–տուռի եկած պարսիկ տղամարդկանց: Ամոթ է, արժանապատվություն ունեցեք, մի եղեք այդքան մատչելի ու էժան:
Դիմում եմ հայ տղամարդկանց, որ դիտում են այսպիսի անվայել վարմունքն ու անտարբեր անցնում կողքով: Ամոթ է, մի եղեք այդքան անթասիբ, կարգի հրավիրեք նրանց:
Դիմում եմ այն մարդկանց, ով պատրաստ է ինձ մեղադրել քսենոֆոբիայի մեջ կամ ճառել պարսիկների՝ այստեղ թողած ֆինանսների մասին: Ես քսենոֆոբ չեմ և հարգում ու սիրում եմ Իրանի դարավոր մշակույթը: Խոսքս ընդհանրապես պարսիկների մասին չէ, այլ նրանց մեջ եղած թափթփուկների , որոնցից զուրկ չէ յուրաքանչյուր ազգ»:
Աղբյուր՝ lurer.com