Հայազգի Աննա Փողհարյանը, ով բնակվում է Կանադայում բժշկության մեջ հեղափոխական հայտնագործություն է կատարել: 17-ամյա հայուհին ստեղծել է դիալեզի համար նախատեսված նոր ապարատ, որը մի քանի հարույր անգամ ավելի էժան է. Եթե հայտնի դիալեզի ապարատները 30 հազար դոլար արժեն, ապա Աննայի ստեղծած դիալեզի ապարատը արժե ընդամենը 500 դոլար:
17-ամյա հայուհին այժմ համաշախարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Նա հարցազրույցներ է տվել մի շարք խոշոր արտասահմանյան լրատվական գործակալություններին ու CBS հեռուստաընկերությանը:
Բացի այն որ նոր ապարատը ավելի էժան է ստեղծել, այն նաև պակաս ցավոտ է, CBS-ին ասել է Աննան:
«Դիալիզի գործընթացը բավական մեծ էներգիա է խլում հիվանդներից: Այս նոր սարքի դեպքում հիվանդը անհրաժեշտություն չունի շաբաթական երեք անգամ գալ հիվանդանոց»,-ասել է Աննան:
Աննա Փողհարյանը այս գյուտը իրականացնլու համար երկար ժամանակ է ծախսել, աշխատել է հիվանդանոցում և 300 ժամ տրամադրել նոր սարքի ստեղծմանը: Հիվանդանոցում աշխատելու ընթացքում ուսումնասիրել է դիալեզի ապարատի տեխնիկական հնարավորությունները ու հիվանդներին պատճառվող անհարմարությունները, որից հետո որոշել է այնպիսի բան ստեղծել, որ կփոխի առողջապահական ոլորտը ու կհեշտացնի դիալեզ անցնող հիվանդների առօրյան ու գործընթացը:
Héma-Québec ընկերության կիրառական հետազոտությունների տնօրեն Լուի Թիբոն բարձր է գնահատել նոր սարքի ստեղծումը, նշելով, որ այն կարող է փոխել առողջապհության ոլորտը ու մարդկության համար ավելի հասանելի ու էժան լինել:
«Մարդկությունը կշահի այս սարքավորումից, որը թույլ կտա նվազեցնել բժշկական ծառայության գինը, բժշկական գործընթացները: Ընդհանուր առմամբ, սա հրաշալի նախաձեռնություն է»,-ասել է նա:
Իսկ 17-ամյա հայուհին հույս ունի, որ իր ստեղծած սարքը լայն տարածում կունենա և մարդկությանը հնարավորություն կտա ավելի հեշտ, արագ ու ամենակարևորը՝ էժան անցել այդ պրոցեդուրան:

aroxj.am