Քիչ առաջ livenews.am-ի խմբագրություն ստացվեց մի նամակ. նամակի հեղինակը, որի անձը հասկանալի պատճառներով չենք բացահայտում, գրում էր, որ Գյումրիի Ավետիսյանների սպանության դեպքը սիսիանցիների համար միայն կրկնություն է և ոչ թե աննախադեպ, որովհետև այն ունեցել է իր նախադեպը: Ըստ այդմ, 1996 թ. Գյումրիի Ավետիսյանների սպանության դեպքին հար և նման սպանություն տեղի է ունեցել Սյունիքում` Բռնակոթ գյուղում: Հանցագործը գիշերով, պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք է գործել սովորական մի ընտանիքի տուն ու հրազենի միջոցով սպանել   քնած ընտանիքի 4 անդամին /այդ պահին հիմնականում տանը եղել են կանայք: Սպանվել են Շողունց Ալվարդը վերջինիս դուստրը`Լամարա Գասպարյանը, թոռնիկը՝ Մերի Գասպարյանը և Ֆենյա Առաքելյանը: Քննությունը մեղավոր է ճանաչել Նախիջևանից փախած ինչ որ մի զինվորի:

Մանրամասները շուտով:

Նյութի աղբյուր