Երեկ՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 45-ամյա Տիգրան Նազարյանը իր վարած Mercedes Benz G 55 մակնիշի 77 PA 777 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 15-ամյա Արթուր Բորանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Տ. Նազարյանն աշխատում է «Էասպրոմտ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն:

Նյութի աղբյուր shamshyan.com