Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի դիմաց՝ Խանջյան փողոցի թունելի հատվածում, բախվել են ВАЗ 21010 մակնիշի 34 NR 537 համարանիշի և Mercedes մակնիշի 35 NU 858 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21010-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ 25-ամյա Ռազմիկ Ավանեսյանը, 31-ամյա Արտյուշա Եղյանը և 23-ամյա Սարգիս Խուբեսարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի և թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոններ։