Գերմանական ռադիոն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղին։ NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է այդ ռեպորտաժը։

Տաքսին ընթանում է նեղ կանաչ հարթավայրով։ Մենք առաջ ենք շարժվում լավ ասֆալտապատ ճանապարհով, որի ասֆալտն ու արգելապատնեշներն ավելի թարմ վիճակում են, քան Հայաստանի ազգային մայրուղունը։ Այնուհետեւ հայտնվում է Ստեփանակերտ գրությամբ ցուցանակը, որն ազդարարում է, որ մենք հասել ենք Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք։

Քաղաքում զբոսնելիս ինձ երիտասարդ ամուսիններ են հանդիպում, որոնք սպասում են իրենց առաջնեկ զավակին։ Հարցին, թե չե՞ն անհանգստանում նրանք, որ իրենց երեխան դե յուրե պատերազմական իրավիճակում գտնվող երկրում է մեծանալու, նրանք պատասխանում են. «Իհարկե ոչ։ Հնարավոր է, որ Եվրոպայում Լեռնային Ղարաբաղն ասոցացվում է հակամարտության եւ ճգնաժամի հետ, սակայն սա մեր հայրենիքն է, եւ մենք ապրում ենք այստեղ խաղաղ։ Մենք հույս ունենք, որ մեր երեխաները նույնպես խաղաղության մեջ են մեծանալու»։

Ստեփանակերտում տուրիստական գործակալություններ են աշխատում։ Դրանցից մեկից ես փորձում եմ հասկանալ, թե շահավե՞տ է արդյոք նման գործունեություն ծավալել մի վայրում, որը աշխարհին հայտնի է որպես հակամարտության գոտի։

«Ես զբոսաշրջիկներ եմ բերում Լեռնային Ղարաբաղ 1995թ.-ից։ Նրանց անվտանգությանը ոչինչ երբեք չի սպառնացել։ Լեռնային Ղարաբաղն ավելի անվտանգ է զբոսաշրջիկների համար, քան Բեռլինը»,- ասում է գործակալության սեփականատերը։

Հեղինակը հոդվածում նաեւ անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հնագիտական մարգարիտին՝ Տիգրանակերտ քաղաքին՝ պատմելով նրա հայտնաբերման պատմությունը եւ հիշատակելով հայոց Տիգրան Մեծ թագավորին։

news.am