«Զվարթնոց» օդանավակայան ժամանեցին System of a Down խմբի երկու անդամները՝ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը։

հայտնի ռոք խմբի անդամներին դիմավորելու էին եկել մի խումբ երկրպագուներ՝ Հայաստանի դրոշներով եւ Welcome Home գրությամբ պաստառներով։

Խմբի անդամները ինքնագրեր բաժանեցին եւ լուսանկարվեցին երկրպագուների հետ։ Սերժ Թանկյանը հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the souls համերգային շրջագայության շրջանակում։

style.news.am