«Հոմոսեքսուալ գենի» մասին գաղափարն 90-ական թվականներին մեծ աղմուկ բարձրացրեց: Վերջերս նոր հետազոտություն հայտնվեց, որը շարունակեց այդ գիծը, գրում է «The Daily Mail»-ը:

1993թ.-ին ամերիկացի գենետիկ Դին Հեյմերը հաստատեց՝ ընտանիքներում, որտեղ մորական կողմից մի քանի տղամարդ ոչ ավանդական սեռական կողմնորոշում են ունեցել, ունեին մեկ ընդհանուր X-քրոմոսոմ: Եղբայրների զույգը, որոնք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեին, X-քրոմոսոմի միեւնույն եզր ունեին, որտեղ էլ տեղակայված է սեռական կողմնորոշման գենը, եզրակացնում է գիտնականը:

Ավելի ուշ կատարած հետազոտությունը սրա հետ է կապել այլ քրոմոսոմներում գտնվող եւս երեք գեն: Սակայն գիտնականներին հուզում է ոչ թե գենի առկայությունն, այլ այն, թե ինչու են դրանք այդքան տարածված: Հայտնի է, որ հոմոսեքսուալ տղամարդիկ ավելի քիչ երեխաներ ունեն: Այդ դեպքում գենետիկ տարբերակները ժամանակի հետ պետք է վերանան:

Խոսքը սեռական գեն-անտագոնիստների մասին է, որոնք միայն մեկ սեռի դեպքում են իրենց հատուկ կերպ դրսեւորում: Իտալացի մասնագետները ցույց են տվել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց հետ բարեկակամական կապ ունեցող կանայք 1,3 անգամ ավել շատ երեխաներ ունեին, կամ հետերոսեքսուալ տղամարդկանց բարեկամուհիները:


Աղբյուր՝ news.am