«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանրահայտ Թոխմախի Մհերը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նոր գլխացավանքի մեջ է հայտնվել: Երեկ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքի պետը՝ Արտյոմ Սեդրակյանը, որը Սեդրակյանի քավորությամբ է հայտնվել այդ պաշտոնում: 2012 թվականին Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի յուղոտ պաշտոնին հրաժեշտ տվեց Նաիրա Բարսեղյանը՝ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի աղջիկը:
Բարսեղյանը հեռացվեց մի քաղաքացու հետ ոչ հարգալից վարվելու, մասնավորապես, նրա վրա գոռալու համար, թեեւ պաշտոնանկ դարձած նախկին պետը հակառակն էր պնդում: Նրա փոխարեն նշանակված, իսկ այժմ ձերբակալված Ա. Սեդրակյանի գործը վարում է ՀՔԾ-ն, որից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն ոստիկանությունից հաստատեցին ձերբակալության մասին լուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում