Կանոնավոր սերմանաժայթքումը համարվում է լավ կանխարգելիչ շագանակագեղձի ուռուցքից: Դա ի դեպ, չի ենթադրում բռնի սեռական կյանք հատկապես 40-50 տարեկանից հետո: Կարևոր չէ ինչ հաճախականությամբ է լինում սերմնաժայթքումը, այլ կարևոր է տղամարդու կանոնավոր սեռական կյանքը: 40 տարեկանում շաբաթվա ընթացքում 3 անգամ սեքսով զբաղվելը ավելի օգտակար է, քան մեկ ամսվա ընթացքում 3 անգամ սեքսով զբաղվելը:
42-45 տարեկան տղամարդկանց մոտ առաջանում է հոգեբանական և ֆիզոլոգիական բարդույթ, թե իրենք հասել են որոշակի սոցիալական կարգավիճակի և պետք է աջակցեն իրենց: Դա սխալ պատկերացում է: 40 տարեկանից հետո տղամարդիկ հաճախ կապված մի շարք խնդիրներց մոռանում են սեռական երկարակեցության մասին: Սեքսոպաթոլոգները պնդում են հակառակը-ինչքան բարձր է տղամարդկանց սոցիալական վիճակը, այնքան ակտիվ է սեռական կյանքը:
Սեռական ակտիվ գործունեության համար 40 տարեկանից հետո անհրաժեշտ է հաճախ փոխել զուգընկերուհուն: Գիտականորեն ապացուցված է, որ նոր հարաբերությունները տալիս են ավելի բացասական, քան դրական հույզեր: Չնայած երիտասարդ տարիքին, միջին տարիքում տղամարդկանց մոտ առաջանում է վախ նոր զուգնկերուհու հետ կապված: Այնպես որ կարելի է համոզված ասել, որ քիչ կանայք են հաճույք ստանում առաջին սեռական հարաբերությունից:
Տղամարդու սեքսուալ ակտիվության պահպանումը կախված չէ սեռական օրգանի չափերից: Այստեղ կարևոր դեր ունի հորմոնալ համակարգը: Իսկ դրա և ինտիմ օրգանի միջև չկա ոչ մի կապ :
Հատուկ հորմոնալ դեղերի օգնությամբ կարելի է ձգձգել սեռական ֆունկացիան 40 տարեկանից անց տղամարդկանց մոտ: Ցանկացած հորմոնալ դեղորայք չի կարելի ընդունել ինքնուրույն, առանց դեղատոմսի:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու

aroxj.am