Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` այսօր` սեպտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի փաստով: Ժամը 06:10-ի սահմաններում Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 35-ամյա Կարեն Մովսիսյանը իրեն ամրակցված Opel մակնիշի 171 ՕF 61 համարանիշի ավտոմեքենայով Եղիշե Թադևոսյան թիվ 10 շենքի դիմաց բախվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 49-ամյա Հակոբ Նիկոլյանին ամրակցված, կայանված վիճակում գտնվող ЗИЛ ММЗ-4502 մակնիշի 27 ԼԼ 443 համարանիշի բեռնատարի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Մովսիսյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոն: Հարվածի արդյունքում Opel-ում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները: Ֆտոլորագրողի տեղեկություններով` Opel-ի վարորդ Կ, Մովսիսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես 4-րդ տանկային գումարտակի հրամանտարի տեղակալ, կոչումով` մայոր է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com