Արարատի մարզի Մրգավետ գյուղի 30-ամյա բնակիչ Սեւան Ս.-ին մեղադրվում է սիրած աղջկան առեւանգելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Սեւակը նախնական համաձայնության է եկել հորեղբոր որդու՝ Նորիկ Ս.-ի հետ Ազատավան գյուղի բնակչուհի Քրիստինե Ղ.-ին ամուսնության նպատակով առեւանգելու շուրջ: Նրանք միասին կազմակերպել եւ իրականացրել են Քրիստինեի առեւանգումը:

Սեւակ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 7-10 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 28-ին: