Թույլ սեռի ներկայացուցիչները տղամարդկանցից խելացի են։ Առաջին ծանոթության ընթացքում, երկար հարաբերությունների շրջանում ու նույնիսկ ամուսնությունից հետո, կանայք տղամարդկանց, այսպես ասած, ստուգումների են ենթարկում։ Նրանք պետք է համոզվեն, որ ճիշտ ընտրություն են կատարում կամ կատարել, այդ պատճառով՝ տղամարդի՛կ, զգույշ եղեք։

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը կանայք բնազդով են անում՝ իրենք էլ չգիտակցելով։ Եվ այսպես, ի՞նչ ստուգումներ են սիրում կատարել մեր հրաշալի կանայք։

1) Ֆինանսական կողմ։ Որքանո՞վ ես պատրաստ ապագայում ապահովել նրան ու ձեր երեխաներին։

2) Եթե դու կյանքում առաջնորդ ես, ապա կարող ես բավարարել քո կողքին իրեն թույլ զգալու աղջկա քմահաճույքը։ Այդ գրավում է նրան։ Եթե դու կառավարելի ես, գնում ես նրա հետեւից, ապա անմիջապես անհետաքրքիր ես դառնում։

3) Զգայունություն:

4) Սթրեսադիմացկունության թեսթ։ Թերեւս՝ ամենակարեւորներից մեկը։ Ստուգվում է հիմար սկանդալների, անհասկանալի պահանջների եւ քո վարքի մշտական վերլուծության միջոցով։

5) Սեքսուալության թեսթ։ Ստուգում այն բանի, թե ինչպես ես դիպչում աղջկան, ինչպես ես համբուրվում եւ այլն։

6) Հուսալիության թեսթ։

7) Հետաքրքրության ստուգում, որը դու ցուցաբերում ես այլ կանանց նկատմամբ։

8) Առաջնորդի թեսթ։ Ստուգում է, թե ինչպես ես շփվում այլ տղամարդկանց հետ։

Նյութի աղբյուր