Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական 3-4 անգամ սեռական հարաբերություններ ունենալը լիովին բավարար է խուսափելու համար սիրտանոթային համակարգի խանգարումներից:

Հետազոտությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի 2500 բնակիչներ: Պարզվել է, որ սեռական հարաբերության օգտակարությունը կախված չի սեռական ակտի տևողությունից: Նախկինում հետազոտողները հաստատում էին, որ առողջ ապրելակերպը ենթադրում է սեռական հարաբերություն ունենալ շաբաթական 3 անգամ` նվազագույնը 20 րոպե տևողությամբ: Սակայն վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անգամ ամենաքիչ տևողությամբ սեռական հարաբերությունը նպաստում է սրտի և անոթների բնականոն կենսագործունեությանը: Գիտնականները հաստատել են նաև, որ այս բացահայտումը տարածվում է միայն ամուսնացած տղամարդկանց վրա:
http://life.panorama.am/hy/news/2014/02/14/sex-male/96031