Nyut.am-ը գրում է. « Երևան է ժամանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը` Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին հաշտեցնելու միսիայով: Մեր տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանում Կարապետյանին դիմավորում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Այս պահի դրությամբ VIP սրահում Սամվել Ալեքսանյանը սպասում է Մոսկվա-Երևան N 905 չվերթով Երևան ժամանող Սամվել Կարապետյանին: Ի դեպ՝ «Զվարթնոցի» VIP սրահի մոտակայքում ավելի քան 30 ավտոմեքենա է կանգնած` պետական, 6-երով, 9-երով «լեցուն» պետհամարանիշերով և վրացական համարներով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: