Ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, որը մեղադրվում է Գյումրիում մեկ ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ, կանցկացվի Հայաստանում ռուսական ռազմակայանի կայազորային դատարանում, այս մասին գրում է ռուսական Interfax գործակալությունը:

Աղբյուրի խոսքերով՝ նման որոշում է կայացվել Գյումրի 102-րդ ռազմաբազայի մասին երկկող համաձայնագրի հիման վրա:

Գործակալության մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ կողմերը համաձայնեցնում են համատեղ մեղադրական եզրակացությունը՝ ՌԴ օրենսդրության հիման վրա:

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քրեական գործը միաժամանակ հետաքննում են և՛ ռուսական, և՛ հայկական կողմերը, ներկայում լուծվում է ՌԴ քրեական օրենսդրության հիման վրա միասնական համաձայնեցված մեղադրական եզրակացության ընդունման հարցը»,- հայտնել է Interfax գործակալության աղբյուրը և հավելել, որ հայ քննիչների պատրաստած նյութերը կփոխանցվեն ռուսական կողմին և կկցվեն գործին: