Top Tripը մի հարթակ է, որտեղ եռալեզու նյութեր ու խորհուրդներ են հրապարակվում Հայաստանի տեսարժան վայրերի, հանգստի ու ժամանցի գոտիների մասին։

Այն զուտ ընտանեկան նախաձեռնություն է, որի նպատակն է Հայաստանի տեսարժան վայրեր ներկայացնելն ու ավելի ճանաչելի դարձնելը։

Նախագիծն իրագործվում է Գոռ և Սոնա Կարապետյանների անձնական միջոցների շնորհիվ։

Կայքում տեղ են գտնում ինչպես ընդհանուր տեղեկատվական նյութեր, այնպես էլ մեր ու մեր գործընկերների գրառումները։

Մենք բաց ենք նաև Ձեր գրառումների համար, եթե դրանք կհամապատասխանեն մեր չափանիշներին։

Կայքին կից գործում են սոցիալական համայնքներ  FacebookVkantakeInstagram և այլ սոցցանցերում, ինչը հնարավորություն է տալիս կայքի նյութերը տարածել այդ հարթակներում՝ պահպանելով առավել ինտերակտիվ կապ լսարանի հետ։

Այս համատեքստում առաջ են գալիս համագործակցության բազմաթիվ հնարավորություններ և ուղղություններ։

Ուստի մենք բաց ենք և սիրով համագործակցության ենք հրավիրում բոլոր հետաքրարվող և շահագրգիռ կողմերին։

Առաջարկությունների և դիտողությունների համար կարող եք զանգահարել +374 95 277 214 հեռախոսահամարով կամ գրել toptriparmenia@gmail.com էլ փոստին ։

Սիրով` Գոռ և Սոնա