Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:

 

Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:

Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:

«Անուշ» օպերայի փոխարեն՝ կենսաթոշակային կրքեր: Հակակուտակային տրամադրություններ նաև երկաթուղում ու մետրոյում: 

Հատակում կամ լույս` թունելի վերջում: Մետրոյի հարևանությամբ` անդուռ, անպատուհան ու անտանիք ապրող ընտանիքը հույս ունի, որ Աստված ու բարի մարդիկ իրենց չեն մոռացել: 

Ընդդեմ օտարածին տոների ու օտարեցնող աղանդների. Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: 

Դոչե Գաբանայի հերթական ֆոտոսեսիան Փարիզի Հայկական  Այգում, իսկ  Թուրքիայում հաջողություն վայելող հայուհի մոդելը` ադրբեջանցիների թիրախում:

Մեզ մոտ սեքս չկա շարքից: Կրքեր` Երևանում «Նիմֆոմանուհի»  ֆիլմի ցուցադրման մերժումի պատճառով: 

Քրդական ախորժակ: Երգիչ  Ձախ Հարութին քրդերը մեղադրում են իրենց երգերը գողանալու մեջ:

asekose.am