Քիչ առաջ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոե  Քարդաշյանի հետ դուրս եկավ «Մարիոթ» հյուրանոցից, որտեղ նրանց կրկին դիմավորեց երկրպագուների հոծ բազմությունը։ Քիմը եւ Քլոեն մոտեցան երկրպագուներին, լուսանկարվեցին նրանց հետ, ապա նստեցին ավտոմեքենա եւ այժմ պատրաստվում են շրջել Երեւանի կենտրոնով։ Իսկ հետ հայտնի քույրերը գնալու են քաղաքից դուրս։

 

Հեղինակ՝ Շուշան Շատիկյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

NEWS.am STYLE