Ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 23 ԼՍ 563 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածով ընթացող առվակում:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր:

Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները:

Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարաման կենտրոն, որոնց հանձնարարականով վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ:

Այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքներ է կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Էդգար Բաբայանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Տեղում աշխատում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Նյութի աղբյուր