Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբատար ավտոմեքենան պատկանում է «Կենտրոն սանմաքրմանը» և դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կա վիրավոր: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

shamshyan.com

...

...

...

...