Որոշ մարդիկ սեռական հարաբերության ժամանակ հաճույք են ստանում իրենց զուգընկերջը կամ զուգընկերուհուն կոպիտ արտահայտություններ, հայհոյախառն բառեր ասելով: Slaq.am-ի թղթակիցը զրուցեց մասնագետների հետ՝ պարզելու համար՝ ինչ է իրենից ներկայացնում հայհոյախառն սեքսը, և արդյո՞ք նորմալ է սեքսի ժամանակ կոպիտ, անպարկեշտ արտահայտությունների օգտագործելը: 

ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոսսեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկսեքսոպաթոլոգբժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյան – Սեռական հարաբերության ժամանակ որոշ տղամարդիկ սկսում են արտաբերել սեքսուալ, երբեմն էլ` կոպիտ, գռեհիկ արտահայտություններ: Դա կարող է պայմանավորված լինել խիստ գրգռված վիճակով, կամ էլ` անկողնում իշխելու հակում ունենալու միտումով: Ոմանք այդ ամենից կարծես թե ավելի են ինքնահաստատվում, ոմանք էլ`դրանով իսկ փորձում են  սեքսի ժամանակ զուգընկերուհուն հաճույք պատճառել: Այն տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերությունների ժամանակ զուգընկերուհուն հայհոյախառն բառեր են ասում, իրականում գիտակցում են, որ դա այդպես չէ: Կանայք էլ, որոնց դուր է գալիս  ու չեն վիրավորվում տղամարդու՝ այդ կերպ իրենց հաճույք պատճառելու ձևից, սեքսուալ կյանքում բազմազանության կողմնակիցներ են:

Անկողնում տղամարդու «իշխող» կերպարին «հնազանդվելը», «սեքսուալ ծառայի» դերը ստանձնելն երբեմն ավելի է բարձրացնում տղամարդու ինքնագնահատականը: Սեռական հարաբերությունների ժամանակ տղամարդու կողմից իրականացվող սեքսուալ գործողությունները, զուգորդված հայհոյախառն բառերով, հաճախ նման է կնոջը ստորացնելու, պատժելու ձևի: Իհարկե, չպետք է մոռանալ, որ սեռական հարաբերությունների ժամանակ ամեն ինչ պետք է հիմնված լինի փոխադարձ համաձայնության վրա: Այսինքն՝ եթե զույգը որոշում է հայհոյախառն սեռական հարաբերություն ունենալ, իրենց սեռական հարաբերությունում զանազանություն ներմուծել, ապա դա զույգի անձնական ցանկությունն է, և անպարկեշտություն կամ բռնություն չէ: Անպարկեշտ ու  բռնի կհամարվի սեռական հարաբերության այն տեսակը, երբ զուգընկերներից մեկին ստիպում են կամքին հակառակ որևի բան կատարել: 

Շատերի համար սեքսի ժամանակ գռեհիկ արտահայտությունները օգտագործվում են որպես բազմազանության միջոց: Սրա կապակցությամբ պետք է նշեմ, որ եղել են դեպքեր, երբ կինը եկել էր մեր կլինիկա և գանգատվում էր, որ ամուսինը սեռական բավարարվածություն է ստանում միայն այն ժամանակ, երբ սեքսում օգտագործում է չափազանց գռեհիկ արտահայտություններ: Մեր մասնագիտության լեզվով երևույթը կոչվում է կոպրոլալիա` սեռական բավարարման ձև, երբ սեռական հարաբերության ժամանակ կիրառվում են գռեհիկ և անպարկեշտ արտահայտություններ: Թեև, կրկնում են, երևույթը շատ տղամարդկանց համար ծառայում է զուտ միայն որպես սեքսուալ յուրահատուկ բազմազանության միջոց:

 

Երևանի թիվ 2 բուժ. միավորման նյարդաբանական կլինիկայի կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյան – Եկեք սեռական կյանքը չսարքենք ամերիկյան Happy end-ով ֆիլմ, մի շատ գեղեցիկ սարքած փուչիկ: Սեռական կյանքը շատ մարդկային, որակային վիճակ է: Վերցնենք կամայական երկու հոգու. նրանք սկսում են հարմարվել. ամուսնանում են, սկսում իրար հետ սեռապես ապրել: Առաջին շրջանում ունենում են դիսկոմֆորտներ: Հավանականությունը, որ նրանք ի սկզբանե չեն ունենա դիսկոմֆորտ, միլիոնից մեկն է, որից հետո սկսում են հարմարվել, հասկանում են, թե ում, ինչ է պետք: Զույգը դա անում է խոսելով կամ մարմնային դիալոգով, հասնում մի հարթ սիստեմի: Սա սկսում է ձգվել, մի պահ դառնում է իդեալական սեռական կյանք, բայց ժամանակի ընթացքում դա սկսում է հոգնեցնել: Ուստի երկուսով սկսում են մտածել, թե ինչ նորամուծություն մտցնեն իրենց սեռական կյանքի մեջ, որպեսզի այն չդառնա պարտադիր գործընթաց: Հիմա դա կլինի մոմերո՞վ, ինչ-որ հայելի առաստաղին ամրացնելո՞վ, որ իրենք տեսնեն ու դրանից հաճույք ստանան, հայհոյանքի տեսքո՞վ, հստակ չէ: Չէ՞ որ ֆանտազիան էլ  է չափի մեջ. չես կարող ամեն օր կամ ասենք շաբաթը 3-ից 5 անգամ նույն բանը պատկերացնել ու հաճույք ստանալ: Այդ զգացմունքը կամաց-կամաց սկսում է մարել, ուստի պիտի ամեն անգամ իրեն կերակրես ինչ-որ բանով: 

Սեռական կյանք ասելով՝ մենք չունենք ոչ մի նորմատիվ. ամեն զույգ իր համար որոշում է նորմատիվներ: Ինչ-որ մի զույգի համար դա տրադիցիոն վիճակն է, որից այն կողմ ընդունելի չէ, մյուս զույգի համար դա ասենք հայհոյանքներն է կամ ցավը, որը պատճառվում է սեռական հարաբերության ժամանակ: Էստեղ խոսքը մազոխիզմի կամ սադիզմի մասին է: Սա նույնպես ինչ-որ պաթոլոգիա է, որը մանկությունից է գալիս, բայց եթե զույգը դրա մեջ հարմարվել է, այսինքն՝ ենթադրենք, կինը հայհոյում է, տղամարդն ընդունում, ուրեմն ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա:

 

Հարցազրույցը՝ Սաթինե Թադևոսյանի:


Աղբյուր՝ www.slaq.am