ԱՄՆ. ամեն երկրորդ ամերիկուհին հրաժեշտ է տալիս իր կուսությանը մեքենայի հետևի նստարանին: Հոգեբաններն այս օրինաչափությունը բացատրում են նրանով, որ ԱՄՆ-ում մեքենա վարելու իրավունք են ստանում 16 տարեկանից:

Գերմանիա. ամեն չորրորդ գերմանուհին իր կուսությունը կարցնում է ամեն տարի հոկտեմբերին Գերմանիայում անցկացվող գարեջրի հայտնի փառատոնի ժամանակ:

Չեխիա. այս երկրի դեռահասների 45%-ն իր առաջին սեռական փորձն ունենում է ամառային ճամբարներում:

Լատինական Ամերիկա. այստեղ կուսազրկության սցենարը կախված է նրանից, թե սոցիալական որ խավի ներկայացուցիչ է աղջիկը:

Հարուստ և միջին խավի աղջիկները կորցնում են իրենց կուսությունը բացառապես ամուսնական առաջին գիշերվա ժամանակ:

Սոցիալապես անապահով խավի դուստրերն այդքան զգուշությամբ չեն վարվում սեփական կուսության հետ և կարող են կորցնել այն ցանկացածի հետ ցանկացած վայրում:

Ֆրանսիա. հետազոտությունները ցույց են տվել, որ Եվրոպայի երիտասարդության շրջանում ամենաուշը կուսությունից զրկվում են հենց ֆրանսիացիները: Դեռահասների 40%-ը կորցնում է կուսությունը նրանցից մեկի տանը, իսկ 20%-ը` կինոթատրոններում:

Անգլիա. բրիտանական երիտասարդության կեսից ավելին իր կուսությանը հրաժեշտ է տալիս զանազան հանգստյան գոտիներում:

Իտալիա. երիտասարդ իտալուհիների մեծ մասը նախընտրում է հրաժեշտ տալ իր կուսությանը միայն այն դեպքում, երբ հարաբերությունները շատ լուրջ են և տանում են դեպի ամուսնություն:

Հնդկաստան. այստեղ առ այսօր շատ խիստ են վերաբերվում արտամուսնական սեռական կապերին, ուստի հնդիկ երիտասարդները ստիպված են զսպել իրենց մինչև առաջին ամուսնական գիշերը:

Ուկրաինա. ուկրաինուհիների 25%-ը հրաժշետ է տալիս կուսությանը իրենց տանը, երբ ծնողները դրսում են, 35%-ը սեռական կյանք են մտնում ԲՈՒՀ-երի հանրակացարաններում,10%-ը` ընկերների ազատ բնակարաններում:

Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2014/04/…