Հարգելի բժիշկ, ես արտասահմանյան հոդվածներում կարդացել եմ, որ շատ(ամեն օր կամ շաբաթը 3-5 անգամ) ձեռնաշարժությամբ զբաղվելու ընթացքում կարող են առնանդամի գլխիկի մոտ առաջանալ նոր սպիտակ կետեր,   ավելի  շատացնել մարմնի մազածածկույթը, կարող է առաջանալ հոգեկան խանգարումներ: Ճի՞շտ է, նման բան կարո՞ղ է լինել:

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

 

Պետք է ասել, որ դեռահասային, սեռահասուն տարիքում շատերի մոտ է դիտվում մաստուրբացիա /ձեռնաշարժություն /, սակայն դա փոխարինվում է նորմալ սեռական կյանքով հետագայում: Ցանկալի է , որ մաստուրբացիան չզբաղեցնի երիտասարդի ամբողջ օրը, կամ անընդհատ չմտածի դրա մասին, չխանգարի նրան սովորելու պրոցեսին: Իսկ հոգեկան կամ այլ հիվանդությունների պատճառ չի կարող հանդիսանալ: