Մասնագետները, սակայն, համոզված են, որ այս կրոնական կազմակերպությունները, մեծ հաշվով, կազմաքանդում են Հայ Առաքելական Եկեղեցին, բացի այդ, դրանք հատուկ մեխանիզմներ են կիրառում մարդկանց զոմբիացնելու ու իրենց շարքերը ներգրավելու համար:
Ի վերջո, կրոնական կազմակերպությունները պե՞տք է ազատ լինեն յուրաքանչյուր զարգացած երկրում, թե՞ դրանց մեջ շատ են նրանք, որոնք կազմաքանդում են պետությունը, եկեղեցին և ազդում մարդկանց հոգեբանության վրա:
Թեման քննարկելու համար VS-ի մի կողմում Ալեքսանդր Ամարյանն է՝ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահը: Մյուս կողմում` «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ, կրոնագետ Արմեն Լուսյանը:

Հեղինակ և վարող` Սոնա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ