Ներեցեք, մի հարց ունեմ ձեզ։ Շատ է անհանգստացնում ինձ,  որոշեցի դիմեմ ձեզ և պարզեմ կարիք կա բժշկի այցելելու? Նախ ուզում եմ հարցնել,  հնարավոր է սերմնահեղուկը ներթափանցի հագուստի վրայից?  Շատ էի վախենում հղիությունից, դաշտանը երեք օր ուշացումով սկսվեց,  բայց անընդհատ սրտխառնոց ունեի։ Դաշտանի սկսվելուց տասն օր հետո կրկին արյուն եկավ։ Խնդրում եմ ասացեք,  կարող է դա հղիություն լինել?

Իհարկե դա քիչ հավանական է , սակայն նաև տեսականորեն չի բացառվում: Այս պարագայում հարկավոր է կատարել սոնոգրաֆիա և կիրառել հղիության տեստ:Եթե հղիությունը բացառվի, ապա պետք է մտածել դաշտանային ֆունկցիայի խանգարման մասին: