«Հայաստանում, եթե 1900-ական թվականների սկզբին կանանց` հրապարակայնորեն ծխելը ամոթ էր, ապա կարճ ժամանակ անց այն դարձավ նորաձև: Երևույթը տարածվեց նաև Ամերիկայի միացյալ նահանգներից դուրս: Այսօր Հայաստանում ծխախոտի հանդեպ «թուլություն» ունեն ոչ միայն հասուն տարիքի կանայք, այլև անչափահաս աղջիկներ»: Այս մասին փաստում է ուռուցքաբանը, ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը:

«15-20 տարեկանից բարձր կանանց մոտ 80 տոկոս դեպքում օգտագործում են ծխախոտ»,-ասել է նա:

«Առավոտի» հարցին` ինչպե՞ս են անչափահասները հիմնավորում իրենց այդ վարքը, գուցե նրանով, որ կախվածություն ունեն և չեն կարողանում հրաժարվել ծխախոտից, պատասխանել է.« 16, 17, 18 տարեկան աղջիկը չի կարող իր այդ հիմարությունը հիմնավորել նրանով, թե ինքը ծխախոտի հանդեպ կախվածություն ունի: Նա ի՞նչ պետք է հասկանա իսկական կախվածությունից, և առհասարակ, թե ինչ է նշանակում ծխել»:

Ըստ ուռուցքաբանի` անչափահասներից շատերը ծխախոտ օգտագործում են ժամանակակից երևալու համար:


Աղբյուր՝ www.panorama.am