Վիրտուալ կյանքով ապրող մարդը ժամանակի ընթացքում հեռանում է իրական կյանքից, դառնում է չշփվող և ինքնամփոփ, «պաղած» էմոցիաներով: Դրա ծայրահեղությունն էլ վիրտուալ սեքսն է (Cybersex), երբ էրոտիկ նկարների, ֆիլմերի օգնությամբ գրգռվում են, նույնիսկ հասնում օրգազմի: Նման վիճակի տևական ընթացքը հետագայում կարող է բավականին լուրջ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Պատճառը թվացյալ, անիրական, բայց արդեն ձևավորված և արմատացած պատկերն է, ուրվագիծը, ինչից էլ գրգռվում է անհատը: Այսինքն՝ իրական փոխհարաբերությունները ամբողջովին փոխարինվել են վիրտուալով: Հետևաբար, այս ամենից զերծ մնալու առումով ողջունելի են «բնական», իրական, ազատ և անկեղծ միջանձնային փոխհարաբերությունները:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու

blognews.am