Անալային սեքսը վտանգավոր է այն առումով, որ կարող է առաջացնել թութք, հետանցքի պատռվածքների պատճառ դառնալ և նույնիսկ հանգեցնել սեղմամկանի թուլացման: Անալային սեքսով զբաղվելիս պետք է անպայման օգտագործել պահպանակ. այն պաշտպանում է ոչ միայն կնոջը, այլ տղամարդուն, քանի որ հնարավոր է` վնասակար մանրէներ թափանցեն առնանդամի ծայրի լորձաթաղանթի մեջ և բորբոքումների պատճառ դառնան: Ցանկալի է օգտագործել հատուկ քսուքներ, որոնք կնվազեցնեն պատռվածքների և միկրոճեղքվածքների առաջացման վտանգը: Առողջ եղեք:
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու
Հեռախոս՝ 093-47-07-07
Էլեկտրոնային հասցե՝ v.shahramanyan@gmail.com