Հարց.

Հարգելի բժիշկ սեռական ակտի ժամանակ եթե այն փոքր ինչ բուռն է լինում ցավեր եմ ունենում ու չեմ կարողանում լիարժեք ապրել սեռական կյանքով; լինում է ժամանակ որ ամուսնուս առնանդամի վրա արյան հետքեր եմ թողնում; խնդրում եմ ասեք արդյոք սա ներմալ ե, եթե ոչ ապա ինչ է սա և ինչ պետք է անել;

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Պատասխան.

Նորմայում, սեռական հարաբերությունների ժամանակ չպետք է լինեն տհաճ զգացողություններ և ցավեր: Դրանց առկայությունը և արյան հետքերը կարող են տարբեր պրոցեսների մասին վկայել՝ բորբոքային, էրոզիվ և այլն: Ուստի անհրաժեշտություն կլինի հետազոտվել և պարզել պատճառները: