Հարցին պատասխանում է
Առողջության եւ կրթության հայկական կենտրոնի
հոգեբանական ծառայության հոգեբան
Լիլիթ Խաչատրյանը

Հարգելի ծնող, երկու տարեկան երեխան որպես զարգացման օրինաչափություն կարող է ունենալ տարաբնույթ վախեր:
Շատ կարևոր է հասկանալ այս դեպքում ինչպես է կազմակերպվում երեխայի շփումը ընդանրապես: Հավանաբար ընտանիքը, որտեղ մեծանում է երեխան այդքան շփումները հաճախակի չեն:
Կազմակերպեք ավելի հաճախակի հանդիպումներ հարազատների կամ մոտ հարևաների երեխաների հետ, բայց նախապես պլանավորած:
Փորձեք հասկանալ ինչից է երեխան ավելի լավ զգում իրեն, կամ, որ խաղալիքն է ավելի շատ սիրում: Մյուս երեխայի հետ հանդիպումը անցկացրեք նման մթնոլորտում:
Մի մոռացեք, որ դուք նախաձեռնողն եք և դուք էլ հավասարապես դրական հույզերով ներգրավեք կազմակերպված խաղի կամ իրավիճակի մեջ:
Սկսեք պլանավորել և իրականացնել սկզբում կարճ ժամանակահատվածի մեջ, հետո ժամանակը կամաց-կամաց ավելացրեք:
Նաև երեխայի համար կազմակերպեք հաճախակի զբոսանք բակում կամ այգում, տանելով որևէ խաղալիք կամ քաղցրավենիք ձեզ հետ:
Փորձեք երեխային կամաց-կամաց մոտեցնել այլ երեխաներին հատկապես ավելի հանգիստ և տարիքով մի քիչ ավելի մեծ, որոնց հետ կարող է իր խաղալիքով կամ քաղցրավենիքով որոշակի հարաբերություների մեջ մտնել:

Այն հարցի պատասխանը, թե արդյոք մանկապարտեզը կօգնի իրավիճակի հաղթահարմանը, իհարկե մանկապարտեզը հանդիսանում է երեխայի սոցիալականացման հիմնական օղակը:
Մանկապարտեզում երեխան կարող է իրական շփման մեջ մտնել տարբեր երեխաների հետ և հաղթահարել անծանոթների հետ շփման վախը:
Բայց մինչև մանկապարտեզ տանելը փորձեք նման մեթոդներով մի փոքր բարելավել վիճակը, որից հետո նոր մանկապարտեզ տանել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: