Բարև Ձեզ, կներեք մի հարց:
Երկար ժամանակ է ինչ ինձ մոտ տարօրինակ երևույթ կա, առնանդամիս մաշկը ետ ձգելով գլխիկի վրա սպիտակ ծածկույթ կա, որը ամեն անգամ լողանալուց մաքրում եմ և նորից առաջանում է: Վերջերս ես եղա ուռոլոգի մոտ և նա ինձ Ֆուկորսին առաջարկեց.
Կա արդյոք վտանգավոր բան և արդյոք ճիշտ դեղ են նշանակել ՞

 

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ:

Նման պատկեր կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարման, բորբոքման առկայությամբ կամ սեռավարակով, որոնց բնույթը պարզելու համար պետք է անցնել սեքսոլոգիական հետազոտություն: Կարող եք Երիցուկի թուրմով լվացումներ կատարել: Եթե գանգատները չանցնեն, խորհուրդ կտամ առանց հետաձգելու դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար: