Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազան մտած կնոջը քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով հեռացրել են տարածքից: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Կնոջը նախ համոզելով դուրս են բերել ավազանից, ապա րոպեներ անց «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին միջին տարիքի մի կին մտել է Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանը եւ հրաժարվում է դուրս գալ: