Google-ը դադարեցրել է 2014 թվականի իր ֆլագմանական սմարթֆոնի՝ Nexus 5-ի վաճառքը: Որոնողական համակարգի հսկայի ներկայացուցիչը The Verge-ի հետ զրույցում նշել է, որ չնայած որոշ մանրածախ ցանցերում այդ հեռախոսները դեռեւս կան, ընկերությունը ներկայում կենտրոնացած է Nexus 6-ի ուղղությամբ եւ հենց Google-ից Nexus 5 գնել արդեն հնարավոր չէ:

Nexus 5-ի վաճառքի դադարեցումը, սակայն, չի նշանակում, որ սարքի աջակցությունն այլեւս չի ապահովվելու: Google-ը մինչեւ հիմա թարմացնում է նույնիսկ ավելի հին՝ Nexus 4 մոդելը:

Ավելի վաղ Nexus 5-ն այլ Android սարքերի հետ վաճառվում էր թվային այլ ապրանքների հետ՝ հավելվածների, երաժշտության եւ ֆիլմերի: Իսկ հիմա սարքավորումները վաճառվում են առցանց-խանութի առանձին բաժնում, որն ավելի պարզ անուն է ստացել՝ Google Store, ի տարբերություն Google Play Store-ի:

news.am