Google և Microsoft ընկերությունների ներկայացուցիչներն ասել են, որ շուտով որոնողական համակարգերը կարգելափակեն մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հարցումների պատասխանները: Այս մասին գրում է MIFNews-ը:
Բրիտանական իշխանությունների առաջարկած այս նախաձեռնությունը համացանցում մանկապղծության դեմ պայքարի մի մասն է: Ներկայումս մոտ 100 որոնողական համակարգեր արդյունք չեն տալիս վերոնշյալ հարցման վերաբերյալ, փոխարենը զգուշացնում են, որ երեխաների նկատմամբ բռնությունն օրինազանցություն է:
«Google-ի խնդիրը մարդկանց լավ կոնտենտ գտնելու հարցում օգնելն է, ուստի եթե հարցումներ եք անում նման թեմաների վերաբերյալ, կտեսնեք բժշկական թեմաների և ֆորումների հղումներ` նվիրված մանկապղծության խնդրին»,- ասել է Google-ի ներկայացուցիչ Փիթեր Բարոնը:
Աղբյուր՝ www.1in.am