Փոխանցվում է, որ մարդասպանները եղել են երկու կովկասցի` մոտոցիկլով: Նրանք «օրենքով գողին» սպասելիս են եղել եկեղեցու մոտ, որտեղից նա պետք է դուրս գար:

«Прайм Крайм»-ի տեղեկություններով` գողական կլանների միջև հակամարտությունը չի դադարում արդեն 7-րդ տարին: Տիմոխան եղել է վրացի «օրենքով գող» Մերաբա Ջանգվելաձեյի և Տարիելա Օնիանի կողմնակիցը և փաստացի գլխավորել է այդ դաշինքի սլավոնական թևը: Այդ հիմքի վրա` Տիմոխան խզել էր բարիդրացիական հարաբերություններն իր «կնքահայրերի» Յապոնչիկի և Դեդ Հասանի հետ:

Այս տարվա հունվարին իրավապահների տված խոստման դիմաց՝ «այլևս երբեք նրան չանհանգստացնել», Տիմոխան հրաժարվում է իր տիտղոսից և տեսախցիկի առջև հայտնում է, որ նա գող չէ և երբեք չի եղել գող:

Նյութի աղբյուր