Ոստիկանությունը փակել էր դեպի հյուպատոսություն տանող փողոցը: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և քաղաքացիների միջև: Ոստիկանությունն օգտագործում էր ճայթրուկներ քաղաքացիներին ցրելու համար, ինչին ի պատասխան ցուցարարները քարեր էին նետում ոստիկանության կազմած պատի ուղղությամբ: Քաղաքացիների հիմնական պահանջը օրերս Գյումրիում կատարված սպանությունների մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հայկական իրավապահներին հանձնելն է: