1.  Որտեղ Էիք և ինչով Էիք զբաղվում, մինչ նոր տեսահոլովակի ստեղծումը, ինչով էր պայմանավորված այս մեծ ընդմիջումը՞:

– Առաջին ընդմիջումը կապված չէր ինձ հետ, պարզապես արհեստական խոչնդոտներ էին դրվել՝ կոնկրետ Արձագանք ստուդիայի երգիչ երգչուհիներi դեմ: Որոշ երգիչ, երգչուհիներ այն աստիճանի հիասթափվեցին, որ ընդհանրապես չմտան երգարվեստ, կամ իրենք իրենց փոքրիկ աշխարհն ունեին, և մինչև հիմա էլ ունեն ինչ-որ բան առանց երևալու առաջ են գնում ; Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա ես իմ ամեն ինչն եմ դրել երգարվեստի մեջ, շատ փոքրուց եմ սկսել երգել , եղբորս հետ եմ երգել , և ավելի շատ եղբորիցս հետո իմ գործը շարունակելը նրա համար էր, որ ես եղբորս սկսած գործը պետք է էլ ավելի զարգացնեմ, էլ ավելի ծաղկեցնեմ , որ ինքն էլ վերևից նայի և ուրախանա; բայց իմ դեմ էլ դրվեցին խոչընդոտներ՝ չթողնելով ինձ եթերներում լինել: Անցան տարիներ, ես պատրաստվում էի տղա ունենալ, և վերջին իմ տեսահոլովակը, «սիրո պատմություն»-ը, եղավ 2008 թվականին: Դրանից հետո ունեցա ևս մեկ ընմիջում. ծնվեց որդիս, հետո արդեն ադապտացման շրջան էր, հետո մի փոքր անձնականի հետ կապված խնդիրներ… Մի խոսքով,այսպես տարիներն անցան ,և կարծում եմ, որում հետ ինչ պետք է լինի, լինում է իր ժամանակին: Կարծում եմ՝ ճիշտը այս ժամանակ է, որ ես պետք է հանրությանը ներկայանամ իմ նոր երգով, իմ նոր տեսահոլովակով:

 

2. Արդյոք տեսահոլովակը կարելի է համարել նոր սկիզբ երկար բացակայությունից հետո։

Այո, հենց Լիլիթ Կարապետյանի վերադարձը: Երգը անվանել ենք ժամանակին, հենց նրա հետ կապված, որ ժամանակին վառ գործունեություն եմ ծավալել, միշտ եղել եմ, հետո լռել եմ և լռությունից հետո ժամանակին նորից մտել եմ շոու բիզնես: Այն արդեն 3 տեսակի իմաստ ունի: Այո, նոր վերադարձ:
-ինչո՞վ եք հիմա զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Հիմա… Արդեն մտածում եմ երկրորդ տեսահոլովակիս մասին, որովհետև կա արդեն մեր շոուբիզնեսում ձևավորված այնպիսի մի օրենք, որ, եթե մի գործ անում ես, այն դառնում է շարունակական: Իմ դեպքում՝ ես պաRտավոր եմ պարզապես աշնանը նոր տեսահոլովակ, նոր երգ ներկայացնեմ, որի նկարահանումները կլինեն ամռանը: Մի խոսքով, շարունակական պետք է լինի : հիմա մտածում եմ այդ հարցի շուրջ, շուտով երգը պատրաստ կլինի, և կանցնենք տեսահոլովակի:

 

3. Ճանաչված լինելու մեկ դրական և մեկ բացասական կետ կնշե՞ք:

Երևի բոլորի մոտ էլ նույն զգացումն է ճանաչված լինելու: Լավ երևույթների ժամանակ ասում ես ինչ լավ է, որ ես ճանաչված եմ , և վատերի ժամանակ ասում ես ինչ վատ է, որ ես ճանաչված եմ, երևի ամենահասարակ, բայց ամենաճիշտ դիպուկ խոսքն է այս պարագայում:

 

4. Բացի ձայնից, էլ ի՞նչ է պետք երգչուհուն հաջողությունների հասնելու ու սիրված լինելու համար:

Նախ, գոյություն ունի անբացատրելի մի գերբնական ուժ, որ քեզ սիրեց ,ուրեմն քեզ սիրեց՝ քո ամեն ինչով հանդերձ: Դա արդեն ես համարում եմ անբացատրելի : Մեկ բառով կարող եմ բացատրել. եթե դու անկեղծ ես, այդ դեպքում քեզ սիրում են, եթե դու անկեղծ չես , ուզում ես աշխարհի ամենալավ երգը երգի, կամ ներկայացրու ամենալավ տեսահոլովակը… Ոչ անկեղծ լինելը անմիջապես երևում է: Ինձ համար, բացի ձայնը, պետք է լինի լավ մատուցման ձև, պետք է լինի լավ բեմական արտահայտչականություն, որը, իմ կարծիքով, շատ կարևոր է, և դու պետք է երգով ապրես: Գաղտնիք չէ բոլորս, որ պետք է արտաքինը լինի բեմին համապատասխան՝ բեմական:
-ինչպիսին է Լիլիթ կարապետյանը մայրիկի կարգավիճակում։
-Երևի ինձ համար ամենահաճելի դերն է մայրիկի դերը: Ես շատ-շատ եմ սիրում , ծնված իսկ պահից, իմ մայրիկի հետ իհարկե միասին ,մեծացնում ենք որդուս: Վերջերս ցավոք չեմ հասցնում շատ ժամանակ տրամադրել որդուս, քանի որ շատ զբաղված եմ՝ տեսահոլովակիս հետ կապված: Ես իմ որդու հետ կապված ամեն ինչ սիրում եմ , կարող եմ ավելի մանրանալ՝ հագուստի լվանալուց սկսած , կերակրի պատրաստելը… դա ինձ համար աշխարհում ամենահաճելի բանն է:

 

5. Ինչո՞վ է հայ կինն առանձնանում օտարազգի կանանցից:

Հիմա մի փոքր ավելի դժվար է պատասխանել այդ հարցին, ինչու… որովհետև ես հիմա մեծ տենդենց եմ տեսնում հայ կանանց մոտ և ,որի համար շատ շատ եմ ուրախանում , կապ չունի ,թե ինչպիսի կարգավիճակում է իր ընտանիքը, թե ֆինանսական, թե հոգեկան:
Հայ կանայք սկսել են իրենց մասին մտածել, սկսել են հետևել իրենց, որտեղ էլ որ ներկայանում են առիթի, դու հասկանում ես, որ առաջխաղացում կա, որը շատ հաճելի է թե կողքի մարդկանց աչքերին .թե իրենց տղամարդու համար: իսկ ներքին բնավորության գծերից հայ կինը կոմպլեքսավորված է, հայ կինը կարող է , (որը ես չեմ ընդունում , բայս ես նույնպես այդպիսին եմ, ես էլ եմ հայ , ես էլ կին, ես էլ եմ մայր) նույնիսկ քո կյանքը դուր չգա , սուս ու փուս քո կյանքը ապրել՝ քայլեր չձեռնարկելով: Կարող է տանը ինչ-որ մի կերպ ըմբոստանում ես, ամուսնուդ հետ վիճաբանության մեջ ես լինում, բայց մեկ է , դա ոչինչ չի փոխում, որովհետև ձեր ընտանիքի մոդելն է այդպիսին, իսկ հիմա կա մի փոքր փոփոխություն, հիմա կանայք սկսել են պահանջել որոշ բաներ:
Նվիրվածույունը, ճիշտ է տարբեր ազգերում էլ կան շատ նվիրված կանայք, բայց, քանակի առումով, հայերի մեջ ավելի շատ են :

 

6. Ի՞նչ արժեք ունի Ձեզ համար տղամարդու խոսքը, թե՞ վերաբերմունքն ավելի էական է ու խոսուն:

Տղամարդու խոսքը ինձ համար արժեք ունի այն ժամանակ, երբ նա ճիշտ է, երբ նա հարգում է նաև կնոջ խոսքը: Ես չեմ ընդունում այն հարաբերությունը ընտանիքում, կամ թեկուզ, եթե ընկեր ընկերուհի են, ես համարում եմ, որ պետք է լինի հավասարություն, ինչքան էլ որ տղամարդը տղամարդ է, պետք է հարգի կնոջ խոսքը, բայց, եթե իրենք ունեք այնպիսի շրջապատ, շփվում են այնպիսի մարդկանց հետ, ում մոտ այդպիսի հետադիմական հայացքներն են, որ տղամարդն ինչ ասում է ապա կինը պետք ավտոմատ այդ ամենը անի, այդ պարագայում տղամարդը պետք է լինի այնպիսին, որ ամեն ինչ պետք է լուծվի իրենց նեղ ընտանեկան պայմաններում, և կինն էլ այնքան պետք է խելացի լինի, երբ տեսնում է, որ իր խոսքը գնահատված է, հարգված է և հաշվի են առնում, պետք է այդպիսի շրջապատում ցույց չտա, որ իր խոսքով է այդ ամենը կատարվում: Կարճ ասաց պետք է լինի հարգանք բացի սիրուց:

 

7. Կարծում եք` հնարավո՞ր է նախկին սիրելիի հետ պարզապես ընկեր լինել:

Իհարկե, հնարավոր է, բայց հայերի համար այդ հնարավորը դառնում է անհնարին: Ինչպես էլ որ չլինի ,զույգերից մեկն ու մեկը չի ուզում բաժանվել, իսկ այդ ժամանակ դու չես կարողանում պահել քո ընկերական հարաբերությունը: Շատ հազվադեպ զույգերն են, որ իրենց համատեղ խոսակցության ընթացքում որոշում են ,որ չէ, և ցիվիլ ձևով բաժանվում են իրարից:

 

8. Գնումների և նվերների սիրահա՞ր եք, ի՞նչ թուլություններ ունեք:

Ես այդքան էլ գնումների սիրահար չեմ, բայց երևի ամենաշատ նվերներ ստացողնեից մեկն եմ: Իմ մտերիմների և ընկերների կողմից միշտ ստացել եմ նվերներ, մի անգամ է դեպք եղել որ ես, գնումներ կատարելով ,իմ հոգեկան աշխարհը հանգստացրել եմ , դա եղել է մեկ անգամ:
Իսկ որպես թուլություն՝ մինչև հիմա սիրում եմ տիկնիկները, իմ մեջ մնացել է թիթիզությունը և մանկական ինչ-որ հատկանիշներ:

 

9. Կա՞ն բաներ, որ Դուք կուզեիք անել, բայց Ձեզ խանգարում է այն փաստը, որ գտնվում եք Հայաստանում, թե՞անում եք այն, ինչ ցանկանում եք:

Մեծամասամբ արել եմ այն, ինչ ուզել եմ, մենակ այն, որ համարվում եմ հայկանան շոուբիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը, նաև այն, որ իմ անվան հետ կապում են ամենասեքսուալ (գրավիչ, ցանկալի) երգչուհին: Ես ունեցել եմ շատ լավ ընտանիք: Հայրս, մայրս եղել են բարձրագույ կրթությամբ, ավանդապահ, բայց անչափ ժամանակակից: Ես ապրել եմ Ալավերդի քաղաքում, ծնվել եմ այնտեղ, 17 տարի ապրել եմ այնտեղ և հագել եմ ինչ ուզել եմ, և երբեք իմ կրած ցանկացած համարձակ հագուստ վատ խոսակցության առիթ չի տվել, ավելի ճիշտ, այնտեղ ասել են, եթե Լիլիթն է հագնում ,ուրեմն այդ ամեն ինչը նորմալ է, որովհետև ես ունեցել եմ միշտ չափի զգացում: Ինքս ատում եմ գռեհկությունը: Կա մի սահման, որ ինքս չեմ անցնի և չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր անցնում են չափը:

 

10. Բազմաթիվ երկրպագուներին միանշանակ կհետաքրքրի արդյոք զբաղված է Լիլիթ կարապետյանի սիրտը, եթե ոչ ապա ինչ է պետկ նրան ձեզ գրավելու համար։

Այո, զբաղված է իմ սիրտը, և կարծում եմ, որ նա այդ ամենը ունի: Ես միշտ գերադասել եմ և ընդունել եմ բնավորության մեջ այն գիծը, որ իր կողքի մարդուն, բացի սիրելուց, առաջին հերթին պետք է հարգի, ընդունի նրա սկզբունքները, ընդունի նրան այնպիսին ինչպիսին որ կա և ոչ թե մտածի,- ես քեզ սիրում եմ, բայց դու երգչուհի ես, ես քեզ սիրում եմ, բայց դու համարձակ ես, ես քեզ սիրում եմ, բայց դու աշխատում ես ակումբում, -այսինքն, այս բայցերը պետք է չլինեն , պետք է լինի վստահություն: Ես իմ կյանքում միշտ եղել եմ անկեղծ և միշտ ունեցել եմ այդ վստահությունը: Կարող եմ ասել, որ չափից դուրս խանդը բերում է անվստահության:
– ինչպիսի՞ ներքին հատկանիշների կրող պետք է լինի կինը, որպեսզի տղամարդուն գրավի:
-Ըստ ինձ , սիրել իմանալ , որի մեջ մտնում է հարգանք դեպի իր կողքի տղամարդը, նվիարվածություն, կարողանա նաև լավ պատրաստել, ճիշտ է, սա առաջնային չէ, բայց ցանկալի է տղամարդու համար. մի խոսքով պետք է կարողանալ ճիշտ սիրել, սա շատ սուբյեկտիվ է ,բայց ունի ընդհանուր բաներ:

 

11. Վերջերս համացանցում սկանդալ բարձրացավ կանանց գաղութում Ձեր էրոտիկ կատարման վերաբերյալ, ինչ կասեիք վերջինիս վերաբերյալ։

Եթե լրագրողը ուրիշ խորագիր ընտրեր, որը համապատասխաներ մեր այդ օրվան, նա ասեր ճիշտը, որը որ եղել է, և ընթացքում նշեր իր կարծիքը, երևի թե դա շատ ճիշտ կլիներ, բայց մեր հարգարժան լրագրողը սուտ հիմունքներով, ստի վրա կառուցել է ինչ-որ մի բան, որը իրականությանը չի համապատասխանում: Կիմ Երիցյանի անվան բարեգործական կազմակերպությունը միշտ զբաղվում է բարեգործական գործերով: Հունիսի 1-ը իմ որդու ծննդյան օրն է, երբ ես գնացել եմ, այդ օրը ունեցել եմ 4 տարբեր համերգներ, երբ ինձ առաջարկեցին մի քանի օր առաջ, ես չգիտեի կարող եմ, թե ոչ, բայց հետո հասկացա, որ մեր կալանավորներն ամենաշատը կարիք ունեն համերգների: Ես իմ որդու հետ լինելը, իմ որդու ծննդյան օրը դրել եմ մի կողմ և սիրով ընդունել եմ իմ ընկերոջ առաջարկը՝ կանանց գաղութում համերգ ունենալը, և օրս սկսել եմ կանանց գաղութով: Այնտեղ կան երեխաներ ,որոնք ծնվել են այնտեղ: Մենք գնացել էինք կանանց, երեխաներին այդ օրը շնորհավորեինք: Այնտեղ կար ինչ-որ մասնաշենք որտեղ կային մի քանի անչափահասներ ,և տեղում պարզվեց, որ այդ անչափահաս երեխաների վերջին զանգը պետք է լինի այդ օրը, և այդ անչափահասների գաղութից մի քանի հոգի բանականաբար եկան, ներկա եղան համերգին, բայց իմաստը համերգի այն էր, որ հունիսի մեկին կանանց, երեխաներին, պաշտշանության օրվա առթիվ, պետք է ուրախացնեինք: Նույնիսկ, եթե ես գնայի անչափահասների գաղութ ելույթի, ես համարում եմ, որ կրել եմ այն շորը, որը ես հարմար եմ գտել ,և այդ հագուստի մեջ ոչ մի ծայրահեղություն չկա: Ես բեմի մարդ եմ, ես ընտրել եմ ոչ խիստ բեմական, ոչ խիստ առօրյա հագուստ: Վերջ ի վերջո այս լրագրողը իր քայլերով վիրավորել է թե մեր նախարարությանը, թե Կիմ Երիցյանի անվան բարեգործական կազմակերպությանը, թե կալանավորներին, որոնց գազանի տեղ են դրել. այսինքն, նրանք արժանի չեն նման գեղեցիկ համերգային ծրագրի: Նրանց ,երևի թե, բոլորի աչքերը ավելի անմեղ էին ,քան այդ լրագրողի: Ես համարում եմ, որ այդ լրագրողն է արժանի գտնվել այնտեղ, որովհետև ինքը հայ կնոջը , հայ մորը, ով իսկապես այնտեղ ոչ մի վուլգառություն չի արել, ում հանրությունը ճանաչում սիրում է, դու վարկաբեկում ես մարդուն քո հոդվածի հաջողության համար. Ոչ, դու դրա իրավունքը չունես: Սա իմ կյանքում առաջին դեպքն է, այսքան ժամանակ ոչ մի լրագրողի հետ ես խնդիր չեմ ունցել …

Վերջին խոսքս այդ լրագրողին. Ես մաղթում եմ նրան, որ ինքը ունենա այնքան գեղեցիկ , այնքան բարի, երջանիկ և բավարարված կյանք, ինքը անբավարար է, կարևորը բավարարված կյանք տարբեր ուղություններով, որ ոչ մի բանի մեջ ինքը էրոտիկա չտեսնի , նույնիսկ, եթե ինքը էրոտիկա տեսնի ինչ-որ մի ֆիլմ, դրա մեջ էլ գեղեցիկը տեսնի, դա արդեն իր ուղեղի անբավարարված և չստացված կյանքի արդյունքն է :

 

900x