Ինչպես ցույց են տվել վերջին հարցումներից մեկի արդյունքները, որում ներգրավվել է 2000-ից ավելի զույգ, ինտիմ մերձեցումն ապագային են փոխանցել նրանց 52%-ը: Հարբած փեսացուն դրա պատճառ է դառնում դեպքերի 24%-ի պարագայում:

Պատճառների թվին, որոնց հետևանքով սեքսը դուրս է մղում ամուսնական առաջին գիշերվա օրակարգից, նշվում են նաև հարսի հոգնածությունը (16% դեպքում), հարսի՝ ալկոհոլից արբածությունը (13%), երեխաներին հետևելու անհրաժեշտությունը (11%), իսկ ոմանք, պարզապես, գրազ են եկել, որ այդ բանը չեն անի (9%): Daily Mail-ի հաղորդմամբ, նորպսակների մի մասն առանց սեքսի է մնում, քանի որ անմիջապես մեկնում է ամուսնական ճանապարհորդության (7%):

Պակաս տարածված պատասխաններց նշվում են փեսայի հոգնածությունը և մերձեցում ունենալու փոխադարձ ցանկության բացակայությունը (յուրաքանչյուրը՝ 4%): Բացի այդ` զույգերի շուրջ 20%-ը խոստովանել է, որ սեքս չեն ունեցել ոչ միայն առաջին գիշերը, այլև հարսանիքին հաջորդած երեք օրվա ընթացքում:

Հետազոտությունն անցկացրած վերլուծաբանները նման իրավիճակը պայմանավորում են հասարակության մեջ արժեքային համակարգի փոփոխությամբ. շատ զույգեր միասին են ապրում, անգամ երեխաներ են ունենում մինչ ամուսնանալը, այդ իսկ պատճառով, ամուսնական գիշերը նրանց համար այլևս հատուկ կարևորություն չի ներկայացնում: Բացի այդ, ըստ նրանց, նորապսակների վրա ազդեցություն են ունենում հանդիսությանը նախապատրաստությամբ պայմանավորված սթրեսներն ու ճնշումները:

Պատրաստեց Լիլիթ Պետրոսյանը

Աղբյուր` LADYNEWS.am